Հունվարի 10-ին և 12-ին հնարավոր են թույլ տեղումներ
Հանրապետության տարածքում հունվարի 8-ից 9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով:
Մայրաքաղաքում հունվարի 8-ից 9-ը, 10-ի գիշերը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 10-ին և 12-ին կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ: