շաբաթ, օգոստոս 13
13 / 8 / 2022
Հունիսի 27-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Հունիսի 27-ից 28-ը բացահայտվել է հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 53 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 13, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, խուլիգանության՝ 3, յուրացնելու կամ վատնելու և զենք-զինամթերքի առգրավման՝ 2-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ազգային թշնամանք հարուցելու, խոշտանգման, սպանության սպառնալիքի, ընտանեկան բռնության, պաշտոնեական լիազորություններն անցնելու, ծանր վիրավորանքի, պետական սահմանն ապօրինի հատելու և մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և բնակարանային գողության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: