Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները. դեպքերը չեն նվազում
Սեպտեմբերի 10-14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Սոլակ գյուղում:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 37 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
Իսկ սեպտեմբերի 13-ին, ժամը 20:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շաղափ գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տան բակում այրվում է կուտակած անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 14-ին, ժամը 04։11-ին, մարվել՝ 06։03-ին: Այրվել է մոտ 2500 հակ անասնակեր: