հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Հռոմի պապը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով

Հռոմի պապը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգված է Աֆղանստանում տիրող իրավիճակով և խաղաղ կարգավորման կոչ է արել՝ ի շահ տեղի բնակչության: Այս մասին նա հայտարարել է Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների կիրակնօրյա քարոզից հետո, գրում է Al Arabiya-ն:

«Խնդրում եմ ձեզ աղոթել ինձ հետ խաղաղության և բանակցությունների սեղանի շուրջ լուծումներ գտնելու համար՝ առանց զենքի: Միայն այս կերպ այս երկրի ուժասպառ բնակչությունը կկարողանա վերադառնալ նորմալ ու ապահով կյանքին», - ասել է Ֆրանցիսկոսը:

Հիշեցնենք, որ «Թալիբան» արմատական շարժումը հայտարարել է, որ վերահսկում է Աֆղանստանի ամբողջ տարածքը և վերահսկողության տակ են վերցրել Աֆղանստանի բոլոր սահմանային անցակետերը: Այժմ երկիրը կարելի է լքել միայն Քաբուլի օդանավակայանից: Մայրաքաղաքում ռազմական գործողություններ չեն ընթանում, շարժումը վերահսկողություն է հաստատել ամբողջ Աֆղանստանի վրա: Թալիբները վերահսկողություն են հաստատել նաև Քաբուլից հյուսիս -արևմուտք գտնվող «Բաղրամ» ավիաբազայի վրա: Կազմավորումները գրավել են նաև «Բաղրամ» քաղաքի բանտը, որտեղ պահվում է մոտ 5000 բանտարկյալ, և ազատ են արձակել իրենց կողմնակիցներին:

Al Arabiya-ն հայտնել է, որ թալիբների՝ մայրաքաղաք Քաբուլ մուտք գործելուց հետո Աֆղանստանի նախագահը մի քանի ժամվա ընթացքում հրաժարական կտա: Երկրի ներքին գործերի նախարարն ասել է, որ իշխանության փոխանցումը կլինի խաղաղ՝ առանց կռվի:

  • Կիսվել: