Հռոմի պապը Ցեղասպանության ժամանակ սպանված երկու քահանայի հայտարարել է նահատակ (լուսանկար)
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված երկու հոգևորականների նահատակ է հայտարարել: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է արգենտինական infobae կայքը:
Նշվում է, որ Հռոմի պապն արտոնել է հրամանագրի հրապարակումը, որտեղ ասված է. ՛՛Աստծո ծառաներ Կապուցինների կրտսեր վանականների միաբանության քահանաներ Լեոնարդ Մելկինը և Թոմաս Սալեհը նահատակվել են 1915 եւ 1917 թվականներին Թուրքիայում հավատքի հանդեպ ատելության պատճառով՛՛:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժամանակ Բեյրութից 22 կմ հեռավորության վրա գտնվող Բաաբդաթ քաղաքում երկու միսիոներները ձերբակալվել, կտտանքների են ենթարկվել և սպանվել: