հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Հրդեհ՝ Ծաղկաբեր գյուղում

Հրդեհ՝ Ծաղկաբեր գյուղում

Մայիսի 19-ին, ժամը 13:56-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաբեր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:55-ին:

  • Կիսվել: