Հրդեհ՝ «Opel Zafira»-ում և բեռնատար «Գազել»-ում․ «Opel»-ը վերածվել է մոխրի, իսկ «Գազել»-ը դարձել է ոչ շահագործելի
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Երևանում։ Ահազանգ է ստացվել, որ Մեծարենցի փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենաներ են այրվում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը, նշված հասցեի դիմած կայանված «Opel Zafira» և բեռնատար «Գազել» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա հրշեջները մարել են այն։



