երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրդեհ Մեդովկա գյուղում

Հրդեհ Մեդովկա գյուղում

Ապրիլի 1-ին, ժամը 18։39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեդովկա գյուղի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում (91 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին, մարվել՝ 20։29-ին։ Մասամբ այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 30 քմ և առաստաղը՝ մոտ 20 քմ։

  • Կիսվել: