շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Հրդեհ՝ «Մանուշակ» մանկապարտեզում․ հայտարարվել է բարդության «Թիվ 2» կանչ

Մարտի 27-ին՝ ժամը 15։54-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցում գտնվող Մանուշակ մանկապարտեզում հրդեհ է բռնկվել։

 
 

 

նկար

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չգործող մանկապարտեզի 2-րդ հարկի սենյակներից մեկում (մոտ 30 քմ):

 

նկար

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։45-ին։ Այրվել են կենցաղային իրեր և փայտե պատուհանի 2 շրջանակ։

  • Կիսվել: