շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հրդեհ՝ Լոռու մարզում. «ԱՅԳ» ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկ

Հրդեհ՝ Լոռու մարզում. «ԱՅԳ» ռեստորանում առաջացած կրակի դեմ պայքարել է հրշեջների 3 մարտական հաշվարկ

Այսօր՝ հունիսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:40–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կատավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 6 հասցեում գործող «ԱՅԳ» ռեստորանային համալիրի տանիքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Վանաձորի թիվ 37 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ և 1 մարտական հաշվարկ՝ թիվ 36 հրշեջ-փրկարարական ջոկատից: Դեպքի մասին տեղեկանալով, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի պարեկային ծառայության հրամանատար Կարեն Բեժանյանի կարգադրությամբ նշված վայր են ժամանել 1-ին գումարտակի 4-րդ դասակի պարեկները՝ դասակի հրամանատր Հունան Պետրոսյանի, ավագ պարեկ Նաիրի Մելքումյանի, պարեկներ Ղուկաս Սարգսյանի և Ադամ Սիմոնյանի գլխավորությամբ:

Վերջիններս տեղում կատարել են ուժեղացված ծառայություն և սահմանազատել են տարածքը, որպեսզի հրշեջները կարողանան առանց խոչընդոտի պայքարեն կրակի տարածման դեմ, ապա մարեն այն, ինչը հաջողվել է հրշեջներին: Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Դեբեդ մասնաճյուղի ծառայողները:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Այրվել է ռեստորանային համալիրի խոհանոցի մոտ 280 քմ փայտյա կառուցատարրերից մոտ 6 քմ-ն ու մինչև հրջեջների ժամանումը, կրակի տարածման դեմ պայքարել են ռեստորանի աշխատակիցները: 

 

  • Կիսվել: