շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Հրդեհ՝ Խնձորուտ գյուղում. հդեհաշիջմանը մասնակցել են 13 փրկարար, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական. ԱԻՆ

Հրդեհ՝ Խնձորուտ գյուղում. հդեհաշիջմանը մասնակցել են 13 փրկարար, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական. ԱԻՆ

Օգոստոսի 11-ին, ժամը 11։50-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խնձորուտ գյուղում այրվում է բուսածածկ տարածք։ Այս մասին Infoport.am-ը տեղեկանում է ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը եւ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 12 հա բուսածածկույթ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։30-ին, մարվել՝ 16։49-ին։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 13 փրկարար-ծառայող, գյուղի 40 բնակիչ, 15 զինվորական եւ Մարտիրոսի հենակետից 7 կամավոր:

  • Կիսվել: