ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք

Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Shamshyan.com-ի տեղեկություններով, մոտ 1 ժամ է՝ Կարբիի ձորում բռնկված կրակի տարածման դեմ պայքարում են Կարբիի ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները:

Խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը շատ արագ է տարածվում ու արդեն քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և սպասում են, որպեսզի Արագածոտնի հրշեջ-փրկարարները ժամանեն հրդեհի վայր։
 

  • Կիսվել: