չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Հրդեհ Երևանում. այրվել է բնակարան

Հրդեհ Երևանում. այրվել է բնակարան

Հունվարի 6-ին՝ ժամը 14։06-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ․ Նժդեհի փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Մանթաշյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։30-ին, մարվել՝ 14։41-ին։ Այրվել է բնակարանի ննջասենյակը գույքով (մոտ 15 քմ) և ջերմահարվել փակ պատշգամբի առաստաղը (մոտ 12 քմ)։

 

  • Կիսվել: