Թուրքիան ու Ադրբեջանը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը, հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությանը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ մայիսի 21-ին Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակությանը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: