հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Հրդեհ Երևանի տներից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհ Երևանի տներից մեկի տանիքում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

Մարտի 4-ին` ժամը 10։51-ին, 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կոտովսկու փողոցում գտնվող տներից մեկի տանիքում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

  • Կիսվել: