շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում

Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում

Օգոստոսի 11-ին, ժամը 18։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի մոտակայքում գտնվող ՊՆ պահեստներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։38-ին, մարվել՝ 18։45-ին: N զորամասի տարածքում այրվել են մոտ 2,5 հա խոտածածկ տարածք, 150 պատուհանի փայտե շրջանակ և 15 փայտակոճ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են զորամասի հրշեջները։

  • Կիսվել: