Հրդեհ է բռնկվել անկողնային պարագաներով բարձված բեռնատարում
Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Արցախի փողոցի հասցեներից մեկում գործող պահեստային մասում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ հրշեջների ժամանումը՝ պահեստային այդ հատվածում կայանված բեռնատարում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են պահեստի աշխատակիցները։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այրվել են բեռնատարում բարձված անկողնային պարագաներ։



