կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Հրդեհ Արցախի պողոտայում

Հրդեհ Արցախի պողոտայում

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մասիսի անցուղու մոտակայքում այրվում են փայտակոճեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արցախի պողոտայում գտնվող «Տուն Դեպո» առևտրի կենտրոնի մոտակա տարածքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։59-ին, մարվել՝ 22։18-ին։

Այրվել են 8 փայտակոճ, 3 կգ տարա՝ ներկով (3 հատ), նավթ (10 լ) և 4 պատուհան։

  • Կիսվել: