Հրդեհ՝ աղբավայրում․ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Ապրիլի 27-ին, ժամը 14։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի կամրջի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ և դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների այրվում է մոտ 1000 քմ աղբ: