կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հրազդանի կիրճում «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, սահել դեպի ձորակը և բախվել ծառին

Հրազդանի կիրճում «Kia Sorento»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, սահել դեպի ձորակը և բախվել ծառին

Հունիսի 15-ին, ժամը 02։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ Դավթաշենի կամրջից Կիևյան կամուրջ տանող ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Kia Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Ղ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել, սահել դեպի ձորակը և բախվել ծառին, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Ավտոմեքենան ձորակից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

  • Կիսվել: