ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Տիգրան Ավինյան

Հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում. Տիգրան Ավինյան

WCIT 2024-ի շրջանակներում տեղի ունեցած հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում: Այս մասին այսօր հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Օրենսդրությամբ Երևան քաղաքում հրավառություններն առհասարակ արգելված են, բացառությամբ այն դեպքերի, երբ որ կա քաղաքապետի թույլտվություն:

Կարծում եմ մի քանի օր առաջ տեղի ունեցած համերգի շրջանակներում իրականացված հրավառության արձանագրությունը Ներքին գործերի նախարարության մեր գործընկերների հետ պետք է քննարկել, հասկանալ:

Եվ իրականում դա այն միջոցառումներից մեկն էր, որտեղ որ վստահաբար հրավառությունը թույլատրելի կլիներ, եթե լիներ դիմում, բայց քանի որ չի եղել, ես խնդրում եմ, այս արձանագրությունը անպայման կազմենք»,- ասել է նա:

  • Կիսվել: