Հրապարակվել է մինչև մարտի 23-ը փակվող հաստատությունների ցանկը
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող թատրոնները, թանգարանները, գրադարանները, մանկապատանեկան ստեծագործության կենտրոնները, մարզադպրոցները, արվեստի և երաժշտական դպրոցները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջույմ գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա նշել է. «Հետագա կանխարգելիչ միջոցառումների և կազմակերպությունների գործունեության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ:
Հիշեցնենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև դպրոցները և մանկապարտեզները»։


