հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
 Որքան գումար է հատկացրել քաղաքապետարանը՝ Սահմանադրության օրվա համար. «Հրապարակ»

Որքան գումար է հատկացրել քաղաքապետարանը՝ Սահմանադրության օրվա համար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է նշել, սակայն ոչ այնքան ճոխ, որքան վարչական շրջանների ամանորյա կորպորատիվներն են նշել։

Սահմանադրության օրվա համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 175 հազար դրամ, միջոցառումն անցկացվելու է Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես կգան 8 երգիչ եւ 1 հաղորդավար, ինչպես նաեւ 18-20 «հանրությանը հայտնի» պարողներ»:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: