հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող փոքրիկների համար հեքիաթ է կարդացել

Հրանտ Թոխատյանը քաղցկեղ ունեցող փոքրիկների համար հեքիաթ է կարդացել

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծնունդն ու Գիրք նվիրելու օրը նշել են նաև քաղցկեղ ունեցող երեխաները: Այսօր «Ժպիտների քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ նրանց է այցելել սիրված դերասան Հրանտ Թոխատյանը և փոքրիկների համար կարդացել «Խոսող ձուկը» հեքիաթը:

«Մենք համոզված ենք, որ քաղցկեղը հաղթահարելու բարդ ճանապարհին մեր փոքրիկների լավագույն ընկերները պետք է լինեն արվեստը, գիրքը, լավ երաժշտությունն ու ժպիտը»,- իր գրառման մեջ նշել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը:

 
 
 

 
 

 
 
 

 

  • Կիսվել: