հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հրամանատարական դասընթացներ ԱԻՆ-ում

Հրամանատարական դասընթացներ ԱԻՆ-ում

Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել են հրամանատարական դասընթացներ, այնուհետև ԱԻՆ ՓԾ կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներն ամփոփել են շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր՝ այդ թվում գարնանային հեղեղումների հետ կապված: Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ևս մեկ անգամ կարևորել է ՏԻՄ-երի հետ ակտիվ համագործակցությունը:

ՓԾ տնօրենը հրահանգել է կարճ ժամանակում վերացնել աշխատանքի ընթացքում ի հայտ եկած թերությունները, հանձնարարականներ է տվել՝ ծառայության բարելավման ուղղությամբ:

  • Կիսվել: