չորեքշաբթի, սեպտեմբեր 30
30 / 9 / 2026
Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները

Հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները:

<<2026թ. հոկտեմբերի 5-ից կմեկնարկեն Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը Հ-8 Նորագավիթի 1-ին փողոցին կապող տրանսպորտային հանգույցի կառուցման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքում հանգույցով երթևեկությունը կիրականացվի ժամանակավոր ճանապարհով։ Աշխատանքային գոտուն մոտենալիս թույլատրելի արագությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև 30 կմ/ժ։ Կտեղադրվեն նախազգուշացնող և ուղղորդող ճանապարհային նշաններ, իսկ շինհրապարակները կպարսպապատվեն և կլուսավորվեն։
Հ-8 ճանապարհի ժամանակավոր փակման ընթացքում խնդրում ենք օգտվել Հ-8, Հ-61 և Մ-2 ավտոճանապարհներից։ Շրջանցման ուղղությունները կնշվեն ժամանակավոր ուղղորդող ճանապարհային նշաններով։
Խնդրում ենք լինել ուշադիր, պահպանել արագության սահմանափակումները և հետևել ճանապարհային նշաններին>>,-հայտնել են Երևանի քաղաքապետարանից։


  • Կիսվել: