երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Լարված վիճակ «Ֆիզգոռոդոկում». քաշքշուկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ

Լարված վիճակ «Ֆիզգոռոդոկում». քաշքշուկ բնակիչների եւ ոստիկանների միջեւ

Երևանի Ալիխանյան եղբայրներ 6/1 հասցեում՝ հայտնի «Ֆիզգոռոդոկ»-ում, այսօր ծեծկռտուք է եղել ոստիկանների և բնակիչների միջև․ կան բերման ենթարկվածներ։

Պատճառը «Ֆիզգոռոդոկ»-ում ստորգետնյա կայանատեղիով 12 հարկանի շինության կառուցումն է, որը, ըստ բնակիչների, ապօրինի է, մանավանդ որ շենքի տարածքում արդեն ծառահատումներ են սկսվել։ Սեփականատերն ու կառուցապատողը «ՌԱՏԿՈ» ՍՊԸ-ն է։

2020-ի հունիսի 12-ին Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինական խորհուրդը հավանության է արժանացել բազմաբնակարան շենքի ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իսկ հուլիսի 20-ին քաղաքապետարանը նախագծման թույլտվություն է տվել։ Ընկերությունը հուլիսի 29-ին ստացել է շինթույլտվություն, որի համաձայն էլ նախաձեռնել են կառուցապատումը և սկսել շինհրապարակի կազմակերպումը։ 

Թաղամասի բնակիչները դեմ են շենքի կառուցմանը, մի քանի անգամ ստորագրահավաք են նախաձեռնել, սակայն՝ ապարդյուն։

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: