կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում. քաղաքապետի խոսնակը՝ Կամո Մովսեսյանի՝ Մարությանի հանձնած մեդալը վերադարձնելու մասին

Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում. քաղաքապետի խոսնակը՝ Կամո Մովսեսյանի՝ Մարությանի հանձնած մեդալը վերադարձնելու մասին

Երևան քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանի հայտարարությանը, համաձայն որ՝ նա հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը:

Կարապետյանը, մասնավորապես, գրել է. ՛՛Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»:

Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետեւ հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում:

Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից (որոշման հղումը՝ մեկնաբանությունում):

Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երեւանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերեւույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:

Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը՛՛:

 

  • Կիսվել: