հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ՀՀ վարչապետի խոսնակի վրա թքած Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է երկու ամսով

ՀՀ վարչապետի խոսնակի վրա թքած Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է երկու ամսով

ՀՀ վարչապետի խոսնակի վրա թքած Հակոբ Պէրպէրյանը կալանավորվել է երկու ամսով։

2020թ-ի նոյեմբերի 21-ին վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պաշտպանյալիս՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին: Պաշտպանյալիս մեղսագրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնության գործադրմամբ։

Դատարանը վարույթ իրականացնող մարմնի միջնորդությամբ հետաձգել էր դատական նիստը և շուրջ 5 օր հետո մերժել էր ներկայացված միջնորդությունը: Մեղադրանքի կողմը բողոք էր ներկայացրել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարան, ինչի արդյունքում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ա.Դանիելյանը բավարարել է ներկայացված բողոքը և որոշել ուղարկել ստորադաս դատարան նոր քննության: 11.02.2021թ-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում քննության է ենթարկվել 21.11.2020թ-ին ներկայացված միջնորդությունը և որոշել է բավարարել վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը՝ Հ.Պէրպէրյանի նկատմամաբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը 2 (երկու) ամիս ժամկետով:

  • Կիսվել: