«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Բաբկեն Ասրյանն ազատ է արձակվել
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակից Բաբկեն Ասրյանին ազատ են արձակել։
Այս մասին հայտարարվեց Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ անձինք գողացել, տարել են շարժման մասնակից տղաներից մեկին՝ Բաբկեն Ասրյանին։