Վերջին 1 շաբաթում Հայաստանում Նեղոսի տենդի համաճարակային վիճակը հանդարտվում է. թվի իջեցում կա. նախարար
Ընդհանուր առմամբ, Նեղոսի տենդի համաճարակային իրավիճակը ավելի հանդարտեցման ուղղությամբ է գնում: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցների ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը
«Վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն իսկ նկատում ենք զգալի իջեցում թե՛ թեստավորման հետ կապված վիճակագրական տվյալների և թե՛ թեստի դրական արդյունքների, ինչը նաև մեր կողմից ներկայացվել է, որ սեպտեմբերի վերջ, հոկտեմբերին մենք կտեսնենք նվազում: Ընդհանուր աշխատանքները շարունակվում են, և մեր կողմից մարզային այցելությունները ևս կշարունակվեն»,- նշեց նախարարը:
Ի՞նչ վերաբերում է հարցին, թե համաճարակով պայմանավորված՝ դպրոցներում ցանցապատում իրականացվելո՞ւ է, թե՞ ոչ, Ավանեսյանը նկատեց. «Մոծակները չեն ընտրում միայն դպրոցները, իսկ կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են տարվել»։