շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
 
Քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է։
 
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ)։
 
Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածը (մերկասառույց), Շիրակի մարզի միջհամայնքային ավտոճանապարհները, Գորայք-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի են։
 
Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհին, Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Երևան-Սևան ավտոճանապարհի 23-24-րդ կմ-ին («Չայնիի ոլորաններ» կոչվող հատված) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
 
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր, Տավուշի մարզի Դիլիջան, Կոտայքի մարզի Հրազդան և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքներում տեղում է ձյուն։
 
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
 
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

  • Կիսվել: