հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տրանսպորտային միջոցների համար:

Շիրակի մարզի Ցողամարգ-Վարդաղբյուր ավտոճանապարհը և Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են։

Տավուշի, Գեղարքունիքի (բացի Վարդենիսից) մարզերում, Կոտայքի մարզի Հրազդան, Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն։

Սարավան-Զանգեր ավտոճանապարհին, Սպիտակի ոլորաններին և Վարդենյանց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 530 կուտակված բեռնատար ավտոմեքենա

  • Կիսվել: