կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ

Հնդկաստանում ուխտավորների տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը. կա 21 զոհ

Հնդկաստանի հյուսիսում ուխտավորներին Շիվ Խորիի շրջան տեղափոխող ավտոբուսն ընկել է կիրճը։ Միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ, վիրավորվել՝ 40 մարդ։ Այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։

Շիվ Խորիում է գտնվում հինդուական պանթեոնի գլխավոր աստվածներից մեկի՝ Շիվայի տաճարը։

Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կիրճն ընկել 45 մ բարձրությունից։

Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն։

  • Կիսվել: