շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթացներ՝ ներկայացնելու քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային համակարգը։

Դասընթացներին մասնակցել են համակարգի ներդրման ծրագրում ընդգրկված 4 մարզերի՝ Կոտայքի, Լոռու, Արարատի, Արմավիրի 35 համայնքների մասնագիտական ստորաբաժանումների աշխատակիցները։ Նրանք ձեռք են բերել 🖥 urban.e-gov.am («E-permits.am»–ի արդիականացված տարբերակ) համակարգով աշխատելու հմտություններ, ինչպես նաև ստացել գործընթացի առանձնահատկություններին վերաբերող օրենսդրական պարզաբանումներ: Դասընթացներն անցկացրել են կոմիտեի և «VX Soft» ընկերության մասնագետները։

Դասընթացները լինելու են շարունակական՝ հնարավորություն տալով համայնքապետարանների աշխատակիցներին լիովին տիրապետել առցանց համակարգին։ Մշտական կապի շնորհիվ նրանք նաև հնարավորություն կունենան խնդիրների ծագմանը զուգընթաց ստանալ խորհրդատվական աջակցություն:

 

  • Կիսվել: