երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզում կասեցրեց ապօրինի շինարարությունը և ապամոնտաժեց ինքնակամ կցակառույցը

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արարատի մարզում կասեցրեց ապօրինի շինարարությունը և ապամոնտաժեց ինքնակամ կցակառույցը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի քաղաքաշինության մասնագետների կողմից Տեսչական մարմին թեժ գծով ահազանգի հիման վրա ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնքի Աբովյան փողոց, 6 շենք, բնակարան 10 հասցեում կատարված տեղազննության արդյունքում հայտնաբերվեց, որ վերոնշյալ հասցեի սեփականատերն առանց համապատասխան համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերի իրականացնում է կցակառույցի ինքնակամ շինարարություն։

ՀՀ ՔՏՀԱՏՄ Արարատի տարածքային բաժնի մասնագետների ձեռնարկած միջոցների շնորհիվ ապօրինի շինարարությունը կասեցվեց, և ապամոնտաժվեց ինքնակամ կցակառույցը։

  • Կիսվել: