ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները կաշխատեն վերանորոգված վարչական շենքում. Աբրահամյան
Քննչական կոմիտեն 2023 թվականը եզրափակում է հերթական ստորաբաժանման նոր, հիմնանորոգված վարչական շենքը շահագործման հանձնելով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը:
՛՛ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի աշխատակիցները հետայսու կաշխատեն վերանորոգված և կահավորված նոր վարչական շենքում։
Բացման արարողությանը ներկա է գտնվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
2023 թվականի ընթացքում սա շահագործման հանձնվող՝ քննչական ստորաբաժանումների համար նախատեսված թվով 3-րդ վարչական շենքի շահագործումն է։
Մանրամասները՝ տեսանյութում՛՛,-նշել է նա՝ հրապարակելով տեսանյութ: