ՀՀ քաղաքացու անձնագիր տալը պայմանավորված չի լինի նախազորակոչային տարիքով
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Օրինագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա:
Նախագծով հնարավորություն է ընձեռվում 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալ (փոխանակել) 10 տարի ժամկետով՝ զինապարտ քաղաքացիների համար սահմանելով միայն զինվորական զինվորական կցագրման վկայական կամ զինվորական գրքույկ կամ զինվորական հաշվառման փաստը հավաստող տեղեկանք ներկայացնելու պահանջ։ Դա հնարավորություն կընձեռի վերջիններիս իրացնել իրենց իրավունքները տարբեր ոլոտներում։
Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» գործող օրենքով մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
Գործնականում արական սեռի քաղաքացիներին ՀՀ քաղաքացու անձնագիր տրամադրելը զորակոչային տարիքի կամ զորակոչից ստացած տարկետման ժամկետներով պայմանավորելը խնդիրներ է առաջացնում անձնանց համար՝ իրենց իրավունքներ իրացնելու ժամանակ։


