ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ քաղաքացիության շնորհման համար կսահմանվի 50 հազար դրամ պետտուրք, դադարեցման համար՝ 150 հազար դրամ. նախագիծ

ՀՀ քաղաքացիության շնորհման համար կսահմանվի 50 հազար դրամ պետտուրք, դադարեցման համար՝ 150 հազար դրամ. նախագիծ

Ներկայումս քաղաքացիությանն հետ կապված վարչարարությունն իրականացվում է թղթային տարբերակով, որը հավելյալ բարդություններ է առաջացնում քաղաքացիություն հայցող անձանց ու վարչական մարմնի համար: Առաջարկվող լուծմամբ կունենանք միասնական էլեկտրոնաան համակարգ քաղաքացիության գործերի վարման համար, սակայն կպահպանվի քաղաքացիություն հայցող անձի կողմից 1 անգամ վարչական մարմին այցելելու սկզբունքը, ինչը պայմանավորված է առաջնային նույնացման, ինչպես նաև փաստաթղթերի իսկության ստուգման անհրաժեշտությամբ: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 3-ի նիստին ասաց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:

«Մինչև այցելությունը քաղաքացիություն հայցող անձը համակարգում կվերբեռնի անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված տարբերակները, որոնց ամբողջականությունն ստուգելուց հետո նրան կտրվի օր և ժամ, թե երբ պետք է այցելի վարչական մարմին: Վարչական մարմնում կկատարվի առաջնային նույնականացում, և կկատարվի փաստաթղթերի իսկության ստուգում»,- ասաց նախարարի տեղակալը և տեղեկացրեց, որ ոստիկանության, ՊՆ-ի, ԱԱԾ-ի և այլ մարմինների մասով հարցումները կկատարվեն էլեկտրոնային տարբերակով:

Մեկ այլ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետտուրքը, որը չի փոխվել 1997 թվականից ի վեր:

«Առաջարկում ենք շնորհման համար 1000 դրամ պետական տուրքի փոխարեն սահմանել 50 հազար պետական տուրք, իսկ դադարեցման 25 հազար դրամի փոխարեն՝ 150 հազար պետական տուրք»,- ասաց նա և հավելեց՝ փախստականների համար կգործի տուրքից ազատման կոմպոնենտ, դա կվերաբերի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին:

Փոփոխությունները, ըստ նախարարի տեղակալի, պայմանավորված են տարիների ընթացքում տեղի ունեցած գնաճով, ինչպես նաև այլ երկրների փորձով:

  • Կիսվել: