երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ քաղաքացիների շատ քիչ մասը կօգտվեն Ryanair-ի և Wizz Air-ի ծառայություններից․ ավիացիոն հարցերով փորձագետ

ՀՀ քաղաքացիների շատ քիչ մասը կօգտվեն Ryanair-ի և Wizz Air-ի ծառայություններից․ ավիացիոն հարցերով փորձագետ

ՀՀ քաղաքացիների շատ քիչ մասը կօգտվեն Ryanair-ի և Wizz Air-ի ծառայություններից, իսկ հակառակը Եվրոպայից մեծ հոսք կլինի, բայց դրանք կշարունակեն մնալ անվերահսկելի ավիաընկերություններ`հետևաբար անվստահելի գործընկերներ։ Նման կարծիք իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ավիացիոն հարցերով փորձագետ Նավիկ Խաչատրյանը՝ անրադառնալով այդ ավիաընկերությունների հայաստանյան շուկա մուտք գործելուն։

Ըստ նրա՝ նման ավիաընկերությունները հաջողակ եմ միայն Եվրոպայում, կարճ չվերթներ իրականացնելիս։

«Ավելացնեմ, որ Wizz-ի Վիեննա թռչելը և մրցակցելը Austrian-ի հետ լավ իմաստով իմ համար անակընկալ էր, թեև ուշադիր կհետևեմ ինչպես է մրցակցելու։ Նշեմ նաև, որ Wizz Air-ը Հունգարական ընկերություն է, որի հետ հայտնի դեպքերից հետո Հայաստանը խզել է դիպլոմատիկ հարաբերությունները և օդային շահագործման մասին միջպետական պայմանագիր չկա, թէ ինչ իրավաբանական հիմքով են կատարվելու նախատեսվելիք չվերթները կարծում եմ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ՝ Տաթևիկ Ռևազյանը ավելի լավ կիմանա»,- նշել է փորձագետը։

Նա նաև տարակուսանք հայտնեց ավիաընկերության այն հայտարարության կապակցությամբ, ըստ որի շուտով Wizz-ը հարյուրավոր նոր ուղղություններով չվերթեր կբացի Հայաստանից և դեպի Հայաստան․ «Դուք դրան հավատում եք՞, ես ոչ իհարկե»։ Փարձագետը նաև բողոքեց, որ վերջին մեկ տարվա մեջ ավիացիոն ոլորտում գեթ մեկ օրենսդրական փոփոխություն տեղի չի ունեցել։

  • Կիսվել: