երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

ՀՀ ոստիկանությունը հունիսի 1-ին միջոցառումներ է կազմակերպել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մի խումբ երեխաներ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանիքում բռնության կանխարգելման վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողների ուղեկցությամբ hունիսի 1-ին այցելել են կենդանաբանական այգի։

Նշվում է, որ տոնական օրվա կապակցությամբ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց փոքրիկների համար գեղեցիկ միջոցառում է կազմակերպել նաև ոստիկանության Մշակույթի կենտրոնը՝ համագործակցելով ոստիկանության զորքերի նվագախմբի հետ։

Ըստ աղբյուրի՝ բոլոր միջոցառումների վայրերում, մանուկների անվտանգությունն ապահովելու նպատակով, ուժեղացված ծառայություն են իրականացրել պարեկները։

  • Կիսվել: