երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում բախվել են «ջորին» ու 07-ը. կա վիրավոր

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում բախվել են «ջորին» ու 07-ը. կա վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:   Ժամը՝ 16:30-ի սահմաններում, Այգեստան-Կանաչուտ ավտոճանապարհի՝ Կանաչուտ գյուղի սկզբնամասում, ՀՀ նախկին ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում, բախվել են Աբովյան գյուղի բնակիչ, 57-ամյա Վաչագան Նազարյանի վարած ՎԱԶ-2107 մակնիշի և Բերքանուշ գյուղի բնակիչ, 46-ամյա Վռամ Կարապետյանի վարած ՎԱԶ-21011 մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Նազարյանը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:  

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դաոսակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հայկ Մեծոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Գեղամ Սարգսյանի գլխավորությամբ:  

Փրկարարները հոսսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը: 

  • Կիսվել: