հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող

Ուկրաինայի Կիև քաղաքում դեկտեմբերի 3-ին կայացել է Արևելյան գործընկերության երկրների հեռահաղորդակցության կարգավորողների ցանցի (EaPeReg) 18-րդ լիագումար ժողովը:

Ինչպես տեղեկացրին Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընտրվել է՝ որպես EaPeReg ցանցի 2022 թվականի նախագահող։ Նշված ցանցի փոխնախագահող է ընտրվել Չեխիայի հեռահաղորդակցության հանձնաժողովը (CTU):

EaPeReg ցանցի կազմում են Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինները:

Քվեարկությանը ներկա էին Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանն ու դեսպանության երրորդ քարտուղար Հայկ Թորոսյանը:

 

  • Կիսվել: