երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նոր տնօրեն ունի

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը նոր տնօրեն ունի

Ապրիլի 22-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:

Լիլիթ Սահակյանի գիտական գործունեության հիմնական ուղղությունը շրջակա միջավայրի երկրաքիմիան է, որի շրջանակներում նա հեղինակել է 120 գիտական աշխատություն, որոնցից 5 կոլեկտիվ մենագրություն, 3 գիտամեթոդական ձեռնարկ և 70 գիտական հոդված:

Լիլիթ Սահակյանը ծնվել է 1979թ-ին Երևանում: 2000թ-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, 2002թ-ին` նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ գեոէկոլոգ մասնագիտացմամբ: 2008թ-ին ստացել է աշխարհագրական գիտությունների թեկնածուի աստիճան:

1999թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ սկզբում որպես լաբորանտ, այնուհետ կրտսեր գիտաշխատող, գիտաշխատող Շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնում, ապա նույն բաժնի ղեկավար 2010-2017թթ-ին: 2014թ-ից ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրենն էր:

2010թ-ից դասավանդում է ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրայում և ասպիրանտուրայում «Շրջակա միջավայրի երկրաքիմիա» և «Հետազոտության տրամաբանություն» առարկաները:

Լիլիթ Սահակյանը ՀՀ Նախագահի բնական գիտությունների բնագավառում լավագույն երիտասարդ գիտնականի մրցանակակիր է:

 

 

  • Կիսվել: