ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
ՀՀ ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել

ՀՀ ԱԺ պատգամավորը վթարի է ենթարկվել

Այսօր՝ մարտի 26-ին, ժամը 10։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 34-ամյա Լիլիթ Կիրակոսյանը Բագրատունյաց պողոտայից դեպի Իսակովի պողոտա ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Երեքնուկի կամրջի» մոտ, Hyundai Veloster մակնիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե հենապատին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով տուժածներ չկան։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Լ. Կիրակոսյանը Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր է։ 

  • Կիսվել: