ՀՀ ավտոճանապարհների վիճակը
Փետրվարի 1-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Վայքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Բաղրամյանի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Գավառի, Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Քեթիի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածներում բուք է։
Վարդենյանց լեռնանցքը բքի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: