կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման առավելությունները

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է էլեկտրոնային դեղատոմսի ներդրման առավելությունները

2024 թվականի մարտից կնեդրվի էլեկտրոնային դեղատոմս, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ակնկալվում է, որ՝

  • բժշկական օգնության և սպասարկման որակը կբարձրանա,
  • ինքնաբուժության, սխալ կամ ոչ նպատակային դեղերի ընդունման դեպքերը կբացառվեն կամ կնվազեն,
  • դեղ ստանալու համար հերթերից, թղթաբանությունից և ժամանակի կորստից հնարավոր կլինի խուսափել,
  • մեխանիկական սխալներն ու բացթողումները կբացառվեն,
  • կտրվեն ճիշտ քանակով դեղեր,
  • բուժհաստատություններն ու դեղատները ճշգրիտ վիճակագրություն կունենան,
  • բուժման ընթացքի մասին համապարփակ տեղեկատվությունը հասանելի կլինի համակարգում:

  • Կիսվել: