կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
ՀՀ արդարադատության նախարարն Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել

ՀՀ արդարադատության նախարարն Իրանում մի շարք հանդիպումներ է ունեցել

Փետրվարի 20-22-ն աշխատանքային այցով Իրան է ժամանել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը և հանդիպումներ ունեցել ԻԻՀ նախագահի իրավական հարցերով տեղակալ Համիդ Դեհղանի, ԻԻՀ Գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Ահմադ Մորթազավի Մողադամի և ԻԻՀ արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմիի հետ, տեղեկացնում են Իրանում ՀՀ դեսպանությունից:

Այցի շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել նաև ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի և ԻԻՀ իրավակարգի ուժերի հրամանատարի տեղակալ Ղասեմ Ռեզայիի, ինչպես նաև ԻԻՀ թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետ Մաջիդ Քարիմիի միջև։

ՀՀ և ԻԻՀ արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

  • Կիսվել: