ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է Իրանում կորոնավիրուսից մահացած հայ կնոջ մասին տեղեկությունը
Իրանում նոր տիպի կորոնավիրուսից ազգությամբ հայ ԻԻՀ քաղաքացի է մահացել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին տեղեկությունը հաստատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թեհրանում կորոնավիրուսից առաջին հայն է մահացել։


