երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հեռուստաաշտարակի մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Ինչպես տեղեկացրել ենք՝ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ը հայտնում է, որ հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Դեպքի վայր օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին։

Դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։

 

  • Կիսվել: